ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լևոն Արոնյանը՝ Gibraltar Masters-ի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Gibraltar Masters-ի հաղթող
02.02.2018 | 15:39

Լևոն Արոնյանը հաղթեց Gibraltar Masters մրցաշարում` եզրափակիչ թայ-բրեյքում հայ գրոսմայստերն ուժեղ էր ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավից:
Թայ-բրեյքում կայծակնային խաղի չորս պարտիաներից առաջին երեքն ավարտվեցին ոչ ոքի, չորրորդում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ 50-րդ քայլում: 10-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Հիկարու Նակամուրան և հունգարացի Ռիչարդ Ռապորտը վաստակել էին 7,5-ական միավոր: Նրանք պայքարը շարունակեցին թայ-բրեյքում: Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը մրցեց Ռիչարդ Ռապորտի հետ և հաղթեց 2:0 հաշվով: Վաշյե-Լագրավն էլ 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Նակամուրային։

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ